Քաղաքականություն
Դավիթը իմ ընկերն է, բայց լավ իմացեք՝ անձեռնմխելի մարդիկ չկան
Gohar Vardanyan
1 րոպե
302 դիտում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում է կատարել, որը վերաբերում է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին:
«Այսօր շաբաթ էր և հնարավորություն ունեցա մի փոքր ծանոթանալ այն քննարկումներին, որ ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ։ Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։
Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձեւ։ Թքած ճշմարտության եւ ճշմարտության շահերի վրա, թքած հեղափոխության ու նրա արժեքների վրա։
Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան։ Ընդդիմադիր լինի թե իշխանավոր, հեղափոխական լինի, թե հակահեղափոխական։ Ով սա դեռ չի հասկացել, թող մնա ուրեմն սերժանտական նոստալգիայի անուրջներում։ Եւ ի դեպ, օրենքը կրկնակի խիստ է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնել են ժողովրդի առաջ ու խոսել օրինականությունից ու արդարությունից, բեսպրեդելի ու հովանավորչության անթույլատրելիությունից։
Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ։ Սա ասում եմ՝ առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու։ Թողեք նորմալ քննություն ընթանա։ Եթե դուք չթողնեք, ես դա կապահովեմ։
Օրենքով ինձ տրված լիազորությունների շրջանակներում», – գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Հայտնի է, թե ով է փոխարինում Դավիթ Սանասարյանին
Gohar Vardanyan
1 րոպե
5,022
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
70
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
199
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
153