Պատահարներ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. փլուզման հետևանքով վնասվել են գազատար և ջրատար խողովակներ
Gohar Vardanyan
1 րոպե
302 դիտում
Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ-փրկարարական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդու Փիրուզյան թաղամասում հենապատ է փլուզվել։
Shamshyan. com-ը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում փլուզվել է հենապատի 3 մետր բարձրության և 10 մետր երկարության մի հատված։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլուզման հետևանքով վնասվել են գազատարը և ջրատար խողովակները, սկսվել է ջրի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության Թումանյանի մասնաճյուղի և «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները։ Ժամանել է նաև Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը և քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի աշխատակիցները։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև քաղաքապետարանի կոմունալ ծառայության բաժնի աշխատակիցները հեռացրել են փլուզված քարերը, որպեսզի «Գազպրոմ Արմենիա» և «Վեոլիա Ջուր» ընկերությունների աշխատակիցները կարողանան վերականգնել նշված թաղամասի ջրամատակարարումը և գազամատակարարումը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 86 ոչ սթափ վարորդ
Gohar Vardanyan
1 րոպե
952
«Հյուսիս-հարավ» ծրագրի քրգործով մոտ 200 մարդ հարցաքննվել է
Gohar Vardanyan
1 րոպե
947
10-ամյա եղբոր սպանության պատճառը ինտերնետային խաղը չէր․ ԱՀ ոստիկանությունը հերքում է
Gohar Vardanyan
1 րոպե
893
Վթարի հետանքով հիվանդանոցի ճանապարհին ուղևորը մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
430
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,010
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
353
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
473
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
858