Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտեղ է հայտնաբերվել Միհրան Պողոսյանը. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
Gohar Vardanyan
1 րոպե
410 դիտում
Ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը:
Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ապրիլի 17-ին Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր տեղական և միջպետական հետախուզում:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ:
Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամոթ է. Քաղաքապետը հորդորեց կոռեկտության սահմաններից դուրս չգալ
Gohar Vardanyan
1 րոպե
396
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետությունը, բացի «մուննաթից», ի՞նչ է անում հեռուստաընկերությունների համար․ ՀՌՀ նախագահ
Gohar Vardanyan
1 րոպե
302
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԵԿ նախագահն ու ավտոներկրող ցուցարարները հանդիպել են
Gohar Vardanyan
1 րոպե
410
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարո՛ն Սիմոնյան, հրապարակեք այդ հրավերը, այլապես դուք ստախոս եք. Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
996
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
70
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
199
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
153