Պատահարներ
Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի և տուժածների շարքում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան
Gohar Vardanyan
1 րոպե
322 դիտում
Հնդկաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի տեղեկություններով, Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան։
Ինչպես Aysor .am-ի թղթակցին հայտնեցին հյուպատոսական բաժնից, Շրի Լանկայում մշտական ներկայացուցչություն չունենալու պատճառով տեղեկությունները դեռևս ճշտվում են, սակայն այս պահին եղած տվյալների համաձայն՝ կաթոլիկ եկեղեցում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել։
Հիշեցնենք, որ երեկ Շրի Լանկայի եկեղեցիներում, Կոլոմբոյի հյուրանոցներում և երկրի այլ հատվածներում որոտացել է 8 պայթյուն: Նախնական տվյալով՝ զոհերի թիվը հասել է 290-ի, մոտ 500-ը վիրավորվել է: Դրանց թվում են 35 երկրի քաղաքացիներ, այդ թվում՝ Դանիայի, Ճապոնիայի, Պակիստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Բանգլադեշի, Չինաստանի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 86 ոչ սթափ վարորդ
Gohar Vardanyan
1 րոպե
952
«Հյուսիս-հարավ» ծրագրի քրգործով մոտ 200 մարդ հարցաքննվել է
Gohar Vardanyan
1 րոպե
947
Օրվա լուսանկարը. Հիսուսի արյունոտ արձանը Շրի Լանկայի եկեղեցիներից մեկում
Gohar Vardanyan
1 րոպե
941
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,010
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
353
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
473
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
858