Քաղաքականություն
Թուրքերին տվեցինք Ցեղասպանության վերաբերյալ գրականություն կրծքանշան-անմոռուկներ. Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
290 դիտում
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցեղասպանության 100-րդ տարելիցին Ստրասբուրգում էինք: Ես և Արփինե Հովհաննիսյանը մտանք Թուրքիայի պատվիրակության սենյակ և թուրքերին տվեցինք Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրականություն ու թուրքական պատվիրակության բոլոր անդամների համար կրծքանշան-անմոռուկներ: Թուրքական պատվիրակության քարտուղարը լուռ վերցրեց գրականությունն ու անմոռուկներով կրծքանշանները:
Հետո մտանք ադրբեջանական պատվիրակության սենյակ ու նույն փաթեթը թողեցինք ազերիների համար: Ի տարբերություն թուրքական պատվիրակության՝ ադրբեջանցիները որոշակի դիմադրություն ցույց տվեցին: Մեր նվերները ադրբեջանցիներին դուր չեկան:
Ի դեպ, ԵԽԽՎ այդ նստաշրջանում 41 երկրի 174 պատգամավորի ստորագրությամբ տարածվեց Հայոց Ցեղասպանությունը և ընդհանրապես` բոլոր ցեղասպանությունները դատապարտող հայտարարություն: Հայտարարությանը միացել էին ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի և հանձնաժողովների նախագահները, ինչն աննախադեպ երևույթ էր այդ կառույցի համար: Հայտարարությանը միացել էր նաև Թուրքիայից մեկ պատգամավոր:
Ու, կարծում եմ, իմաստ չունի ասել, թե ԵԽԽՎ մեր պատվիրակությունը ինչ աշխատանք տարավ` նման հայտարարություն ստանալու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Վլադիմիր Գասպարյանը սենսացիոն ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
4,569
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
77
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
131
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
200
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
153