Պատահարներ
Մահվան ելքով ավտովթար` Գեղարքունիքում. Պատճառը` մերկասառույցն է
Gohar Vardanyan
1 րոպե
390 դիտում
Երեկ՝ ապրիլի 22-ին, ճանապարհի մերկասառուցի պատճառով հերթական խոշոր ու ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ալիկ Երվանդյանի վարած Opel մակնիշի 35 OQ 074 համարանիշի և Ակունք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Նաիրի Ավետիսյանի վարած ВАЗ 21074 մակնիշի 35 ԼM 778 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով 07-ի ուղևորներից վարորդի համագյուղացի՝ 59-ամյա Սամվել Ավետիսյանը Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի հիվանդանոց։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Վերսալում
Gohar Vardanyan
1 րոպե
1,296
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 86 ոչ սթափ վարորդ
Gohar Vardanyan
1 րոպե
952
«Հյուսիս-հարավ» ծրագրի քրգործով մոտ 200 մարդ հարցաքննվել է
Gohar Vardanyan
1 րոպե
947
10-ամյա եղբոր սպանության պատճառը ինտերնետային խաղը չէր․ ԱՀ ոստիկանությունը հերքում է
Gohar Vardanyan
1 րոպե
893
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,009
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
352
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
471
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
857