Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանին պատկանող 40 անշարժ գույք համայնքին վերադարձնելու գործընթաց է սկսվել. factor. am
Gohar Vardanyan
1 րոպե
281 դիտում
Սկսվել է Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց։
Factor. am-ի հետ զրույցում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Սիրանույշ Աբրահամյանը ներկայացրեց գործընթացի այս փուլի աշխատանքները:
«Այժմ մեր նախարարության վարչական վերահսկողության վարչության աշխատակիցները ուսումնասիրություններ են կատարում Արմավիրի մարզի համապատասխան համայնքներում, մասնավորապես՝ ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթեր, որոնք հավաքագրելուց և ամփոփելուց հետո պատրաստվում ենք դիմել դատարան։ Այդ հողատարածքները Մանվել Գրիգորյանին աճուրդով են տրամադրվել, փորձում ենք պարզել՝ ինչ կարգով է տեղի ունեցել աճուրդը, օրինակա՞ն է, թե՝ ոչ։ Կդիմենք դատարան, որպեսզի առ ոչինչ ճանաչվեն համայնքի ղեկավարների որոշումները՝ տարածքները Մանվել Գրիգորյանին տրամադրելու վերաբերյալ, ինչից հետո այդ բոլոր հողերը կվերադարձվեն համայնքներին»,- Factor. am-ի հետ զրույցում ներկայացրեց Սիրանույշ Աբրահամյանը։
Ըստ նրա՝ խոսքը գնում է հիմնականում հողատարածքների մասին, որոնք վարձակալությամբ են հանձնվել Գրիգորյան ընտանիքի անդամներին։
Ուսումնասիրությունների գործընթացը, ըստ Սիրանույշ Աբրահամյանի, սկսվել է մոտ մեկ ամիս առաջ և արդեն ավարտին է մոտենում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
152
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
223
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
171