Քաղաքականություն
Միրզոյանի օգնականի մորն աշխատանքով ապահովելու համար ամբողջ հիմնարկ են տեղափոխում. «Իրատես»
Gohar Vardanyan
1 րոպե
314 դիտում
«Իրատես» թերթը գրում է. «Կառավարության ենթակայությամբ գործող առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն օրերս կարգադրել է տեսչական մարմնի արևելյան տարածքային ստորաբաժանման նստավայրը, որն ընդգրկում է Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը, Սիսիանից Կապան տեղափոխել։ «Տեսչական մարմնի տեղակայման վայրի փոփոխության վերաբերյալ որևէ իրավական հիմնավորում կամ պաշտոնական տեղեկություն չկա։ Նախկինում Սիսիան քաղաքը որպես նստավայր ընտրվել է այն պատճառով, որ մոտ լինի Վայոց ձորի մարզին: Պարզվում է` այժմ նստավայրի տեղափոխության հարցում անմիջական դերակատարում է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Շուշաննա Թևանյանը: Նա, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, այնպես է արել, որ տեսչական մարմնի ղեկավարը նստավայրը տեղափոխելու որոշում ընդունի,- ասաց «Իրատեսի» աղբյուրը` ի հավելումն նշելով, որ Թևանյանի հետաքրքրությունը տեսչական մարմնի տեղակայման փոփոխության հարցում կապված է մորն աշխատանքի տեղավորելու հետ:
Մյուս աշխատակիցների համար մինչև հիմա անհասկանալի է` ի՞նչ վերլուծությունների հիման վրա կամ ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով են պատկան մարմինները նման որոշում կայացրել: Նրանց չեն ասել, որ, օրինակ, շենքայի.ն պայմաններն են ավելի լավը, տեխնիկապես առավել հագեցած է և այլն: «Հստակ է մի բան` Շուշանիկի` Կապանում բնակվող մայրիկին աշխատանքով ապահովելու խնդիր է դրված, հետևաբար, նման որոշում է կայացվել: Պարզ չէ սակայն, թե ինչ է լինելու մյուս աշխատակիցների (թվով` 12) ճակատագիրը` արդյո՞ք տրանսպորտ է տրամադրվելու նրանց տեղափոխության համար, կամ նման պայմաններում աշխատակիցները կցանկանա՞ն շարունակել աշխատել»,- հավելեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
78
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
131
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
201
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
153