Քաղաքականություն
Քաղաքապետարանում պարգևավճարներ կստանան, բացի քաղաքապետից
Gohar Vardanyan
1 րոպե
240 դիտում
Լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմի համար, բնականաբար, բացի քաղաքապետից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կատակով հաելելով. «եվ բացի ավագանուց»:
«Մեր անձնակազմին արդեն տեղյակ եմ պահել, նաեւ մեր ավագանու անդամներին կուզեի տեղյակ պահել, որ լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմի համար: Հետագայում կքննարկենք նաեւ աշխատավարձերի բարձրացման հարցը: Բայց առաջնահերթ այս եռամսյակի համար անձնակազմը բառի բուն իմաստով գիշեր-ցերեկ աշխատել է, 3-4 անգամ ավելի աշխատանք է կատարել, քան անցած տարի այս ժամանակ եւ պետք է իր աշխատանքի, նվիրվածության համար պարգեւատրվի»,- ասաց քաղաքապետը:
Պարգեւավճարների թեմայի վերաբերյալ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ կեղծ լուրեր են տարածում, թե մենք դեմ ենք պարգեւավճարներին. «Թող որեւէ մեկը չտարածի տեղեկություններ, թե իբր «Լույս» խմբակցությունը դեմ է, որ պարգեւավճարներ, ֆինանսական օժանդակություն տրամադրվի քաղաքապետարանի աշխատակիցներին»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք դեմ են եղել Ամանորից առաջ տրված պարգեւավճարներին այն պատճառով, որ դրանք տրվել են նաեւ մարդկանց, որոնք 2-3 ամիս են աշխատել, նաեւ այն պատճառով, որ դա գաղտնի է պահվել, չի հրապարակվել:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
151
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
221
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
171