Քաղաքականություն
Ուկրաինայում դատավորները պահանջել են քրգործ հարուցել Պորոշենկոյի դեմ
Gohar Vardanyan
1 րոպե
245 դիտում
Ուկրաինայում Կիևի շրջանային վարչական դատարանի դատավորները պահանջում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմփիչմենթի գործընթաց սկսել և նրա դեմ քրեական գործ հարուցել: Այս մասին ասված է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում, գրում է Lenta-ն:
Դատավորների կոլեգիան վստահ է, որ «Պրիվատբանկի» անօրինական ազգայնացումը ճանաչելու մասին որոշման հրապարակումից հետո Պորոշենոյի արած հայտարարությունները դատական համակարգի վրա ճնշում են: Կոլեգիան Հետաքննությունների գլխավոր բյուրոյից պահանջել են քրեական գործեր հարուցել Պորոշենկոյի, արդարադատության նախարար Պավել Պետրենկոյի և Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Յակով Սմոլիի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Կիևի շրջանային վարչական դատարանն ապրիլի 18-ին ապօրինի էր ճանաչել գործարար Իգոր Կոլոմոյսկիին պատկանող «Պրիվատբանկի» ազգայնացումը: Ֆինանսական կառույցն ազգայնացվել է 2016 թվականին կազմակերպությունում ստեղծված բարդ ֆինանսական իրադրության պատճառով:
Դատարանի հայտարարությունից հետո Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել, որում դիմել է Անվտանգության ծառայությանն ու գլխավոր դատախազությանը՝ խնդրելով քրեական գործեր հարուցել գործը քննած դատավորների կոլեգիայի դեմ:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
152
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
222
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
171