Քաղաքականություն
Էդուարդ Աղաջանյանը դեմ է եղել, որ Աբգարյանը փոխարինի Սանասարյանին. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
245 դիտում
Հրապարակ թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանին փոխարինել է նրա 3 տեղակալներից Ալբերտ Աբգարյանը, ով կառավարչական օրենքի պահանջով՝ նրան փոխարինում է որպես առավել երկար պաշտոնավարող տեղակալ․ աշխատում է 2018-ի մայիսից։
Այս կարգը գործում է, եթե հիմնարկի ղեկավարը չունի առաջին տեղակալ։ Սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դեմ է եղել, որ Աբգարյանը փոխարինի Սանասարյանին, եւ փորձել է ՊՎԾ պետի ԺՊ նշանակել մյուս տեղակալին՝ Արգիշտի Քյարամյանին, ում ապրիլի 10-ին հենց ինքն է նշանակել տվել այդ պաշտոնին։ Ընդ որում, Փաշինյանը հակված չի եղել այդ նշանակումն անելու, քանի որ Քյարամյանի եկամուտների հայտարարագիրը դրան չի «տրամադրել»։
Ու թեեւ Աբգարյանը պաշտոնապես արդեն փոխարինում է Սանասարյանին, սակայն, մեր տեղեկություններով, Աղաջանյանի անունից զանգել են նրան եւ առաջարկել կամովին դիմում գրել ու հրաժարվել փոխարինողի պաշտոնից։ Այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք անձամբ Աբգարյանից, ով չզարմացավ մեր հարցից, թե ինչու իրեն չեն ուզում տեսնել Սանասարյանին փոխարինողի դերում, բայց ասաց․ «Օրենքով կատարում եմ ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, եւ իմ անմիջական ղեկավարը վարչապետն է։ Ես վարչապետից այլ բան անելու որեւէ ցուցում չեմ ստացել»։
Իրեն հայտնի՞ է, որ Աղաջանյանը դեմ է իրեն։ «Չէ, ինձ հայտնի չէ»։ Ի դեպ, լուրերը, որ Աղաջանյանի աշխատանքից վարչապետը դժգոհ է, որքան էլ կառավարությունից հերքեն, հավաստի են։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Աղաջանյանն արձակուրդ է գնալու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
151
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
221
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
171