Քաղաքականություն
Հանգիստ թողեք, տնտեսությունը զարգանա. Ծառուկյան
Gohar Vardanyan
1 րոպե
231 դիտում
Այսօր բոլորի ուզածը դա է, որ մեր հարաբերությունները վատանան, բայց ի վնաս իրենց՝ չեն վատանալու. ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե մամուլում գրվել է, որ լարվել են իր և Փաշինյանի հարաբերությունները:
«Բոլորը հիմա կուսակցություններ են բացում, ինչ-որ շարժի մեջ են… հանգիստ թողեք, տնտեսությունը զարգանա: Այդպիսի բան չկա, չի էլ կարա լինի»,-ասաց նա:
Ծառուկյանը նշեց, թե ինչ-որ մարդիկ ուզում են «խառնեն, ալիքներ պղտորեն՝ տարբեր բաներ խոսելով»:
«Մարդը երբեք մատը մատին չի տվել, մի հատ ծառ չի տնկել, այսօր խոսում է ներդրումից: Մեր ազգը աշխատող ազգ է, մնացել ենք 2 մլն, որը մի մեծ կոլեկտիվ է, հիմա ովքեր այդ ամենին տիրապետում են, արդյունավետ աշխատում են, պատկերացնում են ինչ կարելի է անել, այդ բոլորը հաշվի առնելով՝ կարելի է 3 ամսում ռելսերի վրա դնել տնտեսությունն ու աշխատել, ու ամեն ոլորտ էլ արդյունավետ կլինի»,-ասաց նա և օրինակ բերեց, որ ինքը սպորտի ոլորտը վերցրել է այն ժամանակ, երբ տարիներով մեդալ չկար ու հիմա կա: «Այնպես որ, անհնարին բան չկա: Իմ ձեռքը վերցրած բոլոր ոլորտները քանդված արվիրված են եղել, ինչ վերցրել եմ, զարգացրել եմ, ծաղկեցրել եմ, այսօր բարձունքի վրա ենք կանգնած»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
152
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
222
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
171