Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանի եղբորորդին վճարել է «իմքայլական» Թագուհի Ղազարյանի ուսման վարձը. Հրապարակ
Gohar Vardanyan
322 դիտում
Հրապարակ թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արշալույսցի Թագուհի Ղազարյանին հարցրինք` լսել ենք, որ Ձեր ուսման վարձն ինչ-որ ժամանակ վճարել է Արշալույս գյուղի գյուղապետ` Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանը, որի լիազորությունները դադարեցվել են։
«Եթե խոսքը 4-րդ կուրսի ուսման վարձի մասին է, ապա այն սուբսիդավորվել է Արշալույս գյուղի համայնքային բյուջեի կողմից` իմ եւ մի քանի տասնյակ ուսանողների համար, դրանից հետո ես կա՛մ անվճար եմ սովորել, կա՛մ այլ հիմնադրամի շնորհիվ»: Ո՞ր հիմնադրամի։ «Կրթական հիմնարկություն» հիմնադրամի»:
Ասում են նաեւ, որ նույն՝ Զարզանդ Գրիգորյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից մեկն էլ Դուք եք եղել։ «Պարոն Գրիգորյանի դեմ միակ միջադեպը եղել է այն, որ 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրա վարորդը կանգնած էր ընտրատեղամասի առջեւ եւ ասում էր՝ գիտեք, չէ՞, ում պետք է ընտրենք որպես դեպուտատ, եւ մատնանշում էր հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանին։ Միակ կոնֆլիկտը եղել է այդ ժամանակ, որ ես հանրայնորեն հրապարակեցի, որ ուղղորդում է տեղի ունենում, դրանից բացի դեմ կամ կողմ գործունեություն տեղի չի ունեցել. ես հետահայաց եմ իմացել, որ գյուղում ցույցեր կան իր դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
153
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
150
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
223
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
171