Քաղաքականություն
Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ է հղել Արամ Աթեշյանին
Gohar Vardanyan
1 րոպե
352 դիտում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ է հղել Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նամակում Էրդողանը հերթական անգամ Օսմանյան Կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած 1.5 միլիոն հայերին համարել է «Առաջին համաշխարհային պատերազմի զոհեր»:
Նամակում Էրդողանն ընդգծել է, որ «հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան Կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բարդ պայմաններում զոհված հայերի հիշատակին»:
Չնայած Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ շարունակվող ճնշումներին՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի հայկական համայնքի անվտանգությունն ու երջանկությունը շատ կարևոր են Թուրքիայի համար: Նա ասել է, թե «Թուրքիան շարունակելու է աջակցել հայերին՝ նրանց խնդիրները լուծելու համար»:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի հայերը՝ որպես իրավահավասար քաղաքացիներ, կարևոր դեր ունեն երկրի սոցիալական, քաղաքական և գործարար կյանքում:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
152
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
222
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
171