Քաղաքականություն
Վարչապետը` իր և Պուտինի հարաբերությունների մասին
Gohar Vardanyan
1 րոպե
246 դիտում
Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամեն ինչի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, կա անվստահություն այն մարդկանց հանդեպ, որոնք մինչ հեղափոխությունը աշխատել են հասարակական սեկտորում եւ ֆինանսավորվել միջազգային կազմակերպությունների կողմից։ Այս մասին «Սիվիլնեթի» տաղավարում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իր եւ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները նա գնահատեց շատ լավ, բայց ասաց՝ առհասարակ հարաբերությունների երկու հարթություն կա․ «Կան իմ և Պուտինի անձնական շփումը և հարաբերությունները, և կան ինստիտուտների միջև հարաբերություններ: Ուզում եմ շատ պարզ խոսել՝ այո, Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամեն ինչի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում՝ ժողովրդական հեղափոխություն եւ ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած մարդիկ։ Եւ ովքեր են այդ մարդիկ։ Նրանք այն մարդիկ են, որոնք նախկինում եղել են քաղաքական ընդդիմություն, քաղաքական ակտիվիստներ։ Եվ մենք գիտենք, որ այն մարդիկ, որոնք որոշակի սկզբունքներ են ունեցել, չեն ուզեեցլ նախկին իշխանությունների հետ համագործակցել, այդ մարդիկ շատ դեպքերում ստիպված են եղել հասարակական սեկտորում տեղավորվել։ Այդ հասարակական սեկտորը շատ դեպքերում ֆինանսավորվել է միջազգային կազմակերպությունների կողմից, նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք լավ չեն ընկալվում Ռուսաստանում և նախկին խորհրդային տարածքում: Ինչու են այդ մարդիկ այնտեղ հայտնվել, որովհետեւ չեն ուզեցել իշխանության հետ համագործակցել, չեն ուզեեցլ իշխանության խաղի կանոններն ընդունել, նրանք ունեցել են սկզբունքներ եւ ուզեցել են մնալ այդ սկզբունքների շրջանակում։ Եվ նրանց պետք է եղել գործունեության որոշակի դաշտ, եղել են քաղհասարակության ներկայացուցիչներ եւ առնչվել են միջազգային կազմակերպությունների հետ եւ նաեւ ֆինանսավորվել են նրանց կողմից»։
Այս պատճառով որոշ պաշտոնյաների նկատմամբ Ռուսաստանում անվստահություն է ձեւավորվել, որը ըստ Փաշինյանի՝ ժամանակի ընթացքում կհաղթահարվի․ «Եվ ահա այս փաստի բերումով շատ դեպքերում մենք տեսնում ենք անվստահություն, և ես համոզված եմ, որ այդ անվստահությունը ժամանակի բերումով կհաղթահարվի։ Ես չեմ կարծում, թե ինձ հետ կապված այդպիսի հարցեր կան Ռուսաստանում։ Բայց քանի դեռ այդ ինստիտուտները բավարար չափով իրար հետ չեն շփվել եւ չեն համոզվել, որ գործ ունեն սուվերեն ինքնիշխան երկրի ինքնիշխան պաշտոնյաների հետ, այդ հարցերը կան, կծագեն։ Ես ողբերգություն չեմ տեսնում»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
151
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
221
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
171