Քաղաքականություն
Հայաստանում դիակային փոխպատվաստումներ կարվեն
Gohar Vardanyan
1 րոպե
1,071 դիտում
Բացի կենդանի դոնորներից, Հայաստանում կլինի նաև դիակային փոխպատվաստում, ինչի համար գրեթե բոլոր իրավական փաստաթղթերն արդեն պատրաստ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով` մինչև այդ ծրագիրը կյանքի կոչելը, երկարատև կազմակերպչական աշխատանք կա` դոնորների և փոխպատվաստվողների ռեեստրների ստեղծում, լոգիստիկ հարցեր` որ օրգանը որտեղ կարելի է պատրաստվել։
«Բացի այդ, բժիշկների վերապատրաստման հարցեր էլ կան, ինչի համար էլ համագործակցում ենք մեր դրսի գործընկերների հետ։ Առաջին դեպքի մասին կիմանաք»,–ասաց նախարարը։
Նա նշել է, որ եթե որևէ մեկը չուզի, որ իր մահից հետո իր օրգաններն ինչ-որ մեկին փոխպատվաստվեն, կարող է հրաժարվել։ Սակայն, ըստ նախարարի, այդ հրաժարականը կարող է մեկ ուրիշի կյանքն արժենալ։ Թորոսյանը տեղեկացրեց, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բնակչության նույնիսկ 1 տոկոսը չի հրաժարվում դրանից։ Օրինակ` Բելառուսում, որտեղ 10 մլն բնակիչ կա, 5000 մարդ է հրաժարվել մահից հետո իր օրգաններն ինչ-որ մեկին փոխպատվաստելուց։
«Շուտով փոխպատվաստման գծով կոորդինատոր կնշանակվի, որպեսզի ողջ գործընթացը կարգավորի»,–ասաց Թորոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
151
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
221
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
171