Քաղաքականություն
Մանվել Գրիգորյանից հողերը վերադարձնելու մեխանիզմ չունենք, դատարան դիմելու դեպքում կպարտվենք. Ակնալիճ համայնքի ղեկավար
Gohar Vardanyan
1 րոպե
207 դիտում
Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթացն Արմավիրի մարզում իրականացվելու է Ակնալիճ և Տարոնիկ համայնքներում: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում տեղեկացրեցին Արմավիրի մարզպետարանից:
Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Սիրանույշ Աբրահամյանը հայտարարել էր, որ սկսվել է Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող 40 անուն անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց, այն մեկնարկել է Արմավիրի մարզից:
Անդրադառնալով հարցին թե կոնկրետ ինչ մեխանիզմով է վերադարձը կատարվելու, մարզպետարանից նշեցին, որ այդ հարցով պետք է դիմել Տարածքային կառավարման նախարարություն և տվյալ համայնքների ղեկավարներին:
Tert. am-հետ զրույցում Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն ասաց, որ չեն պատրաստվում Մանվել Գրիգորյանի դեմ դատական հայց ներկայացնել, քանի որ կարծում է, որ ներկայացնելու դեպքում կպարտվեն,Գրիգորյանը համարվում է օրինական ձեռքբերող, բացի այդ, խնդիրն այն է, որ հողերն Ակնալիճից տարիներ առաջ են օտարվել:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
152
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
223
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
171