Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ–ն փակ նիստ է անցկացրել

Gohar Vardanyan 1 րոպե 219 դիտում
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ–ն փակ նիստ է անցկացրել
Ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՔՊ խոսնակ ՎահանԿոստանյանը։ «Նիստում քննարկվել են սպասվող կանոնադրության փոփոխությունները եւ համագումարի վերաբերյալ հարցեր»,– լրատվականին ասել է ՔՊ խոսնակը։ Կուսակցության համագումարը, նրա խոսքով, տեղի կունենա հունիսին։ Կանոնադրությունը կփոխվի համագումարի միջոցով, ինչպես նաեւ համագումարի ժամանակ կընտրվի վարչության կազմը։ Վահան Կոստանյանը նշել է՝ ՔՊ վարչության նախագահի հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ չեն ընտրվել վարչության անդամները։ Հավելենք, որ փակ նիստին մասկացում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250