Քաղաքականություն
Նվազագույն կենսաթոշակն ավելանալու հիմքով նպաստառուները նպաստից չեն զրկվի
Gohar Vardanyan
1 րոպե
197 դիտում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշում կայացրեց, որի արդյունքում 2019-ի հունվարից կենսաթոշակի նվազագույն չափը 25 500 դրամ սահմանելը չի անդրադառնա ընտանիքների` ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքի վրա:
Հիշեցնենք, որ վերջերս ԱԺ-ն ընդունեց օրենք, ըստ որի կենսաթոշակի նվազագույն չափը սահմանվել է 25500 դրամ։ Արդյունքում` առկա է ռիսկ, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքից կզրկվեն ընտանիքներ։
Հետեւաբար, այս նախագծով առաջարկվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թվականի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի չափը նույնպես 2019 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի առնել 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով:
Նախագիծն ընդունվելու դեպքում` 2019 թվականի հունվար ամսից կենսաթոշակի նվազագույն չափ սահմանելը չի անդրադառնա ընտանիքների` ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
152
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
223
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
171