Քաղաքականություն
ՊՎԾ ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել Քարամյանը
Gohar Vardanyan
1 րոպե
246 դիտում
Դեռևս ես չեմ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Չեմ բացառում, որ կլինեմ: Լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը:
«Բոլորիդ քաջ հայտնի է, որ ՊՎԾ-ն վարչապետին առընթեր մարմին է, հետևաբար ինչպես վարչապետը որոշի, այդպես էլ կանենք»,-ասաց Քարամյանը:
Դիտարկմանը, թե, ըստ օրենսդրության, այս դեպքում ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել ավելի բարձր տարիք ունեցող տեղակալը, Քարամյանն ասաց, որ տեղյակ է օրենքի այդ դրույթին, սակայն եթե կա առաջարկ, օրենքն այդ պարագայում չի գործում:
Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, թե Դավիթ Սանասարյանի պաշտոնավարման ժամանակավոր կասեցումից հետո ՊՎԾ որոշ աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել, Քարամյանն ասաց, որ չի տիրապետում նման տեղեկության։
«Իրավիճակը բավականին աշխատանքային է: Կան ծրագրեր, որոնք սկսվել են Սանասարյանի անմիջական մասնակցությամբ, հիմա դրանք ավարտին են մոտենում, ուսումնասիրություններ ենք արել ԵՊԲՀ-ում, արդեն ավարտին է մոտենում»,– ասաց նա:
Հարցին՝ ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության նախկին պետ Սամվել Սամվել Ադյանի լիազորությունները դադարեցվելո՞ւ են, թե՞ ոչ, Քարամյանը պատասխանեց՝ եթե քրեական գործ կա, ծառայողական գործունեությունը կասեցվում է. տրամաբանական երևույթ է. «Մյուս կողմից չեմ բացառում, որ պարոն Ադյանն ինքը, ընդունելով այն հանգամանքը, որ չի կարողանում կատարել ծառայողական պարտականությունները, գուցե դիմում գրի»:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
152
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
222
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
171