Քաղաքականություն
Վրաերթ և վթար Սյունիքի մարզում. կա զոհ
Gohar Vardanyan
1 րոպե
265 դիտում
Երեկ՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan. com-ի տեղեկացմամբ՝ ժամը 21։15-ի սահմաններում Առաջաձոր գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սամվել Արզումանյանը իր վարած Mercedes մակնիշի 97 ՕQ 997 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Կապան ավտոճանապարհի 296 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Վարդանիկ Հակոբյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Ս. Արզումանյանն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ՝ Toyota մակնիշի 10 AQ 099 համարանիշի ավտոմեքենային, որն էլ, իր հերթին, բախվել է կայանված վիճակում գտնվող Volkswagen մակնիշի 20 ՍՕ 314 համարանիշի ավտոմեքենային։ Վրաերթից հետո Ս. Արզումանյանը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց վարորդ Ս. Արզումանյանը Կապանի ոստիկանների ու ճանապարհային ոստիկանների կողմից հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին, իսկ մահացածն աշխատում էր «Ապավեն» ՍՊԸ-ում, ով ավտոմեքենան կայանել է ու փողոցն անցել է, որպեսզի գնումներ կատարի, այդ ժամանակ տեղի է ունեցել վրաերթը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
151
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
149
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
221
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
171