Քաղաքականություն
25 մլն դրամով, կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները
Gohar Vardanyan
1 րոպե
307 դիտում
Երևանում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կտրամադրվի 25 մլն 20 հազար դրամ, իսկ 10 մարզերին միասին` 83 մլն 428 հազար դրամ: Եվս 15 մլն 762 հազար դրամ կհատկացվի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների հանրահռչակման, քարոզչության և տեղափոխման ծախսերի համար:
Tert. am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են , որ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մարզերից ամենաքիչ գումարը կհատկացվի Գյումրուն՝ 7 մլն 999 հազար դրամ, ամենաշատը՝ Սյունիքին՝ 9 մլն 10 հազար դրամ:
Վարչապետի աշխատակազմից լրատվականին հայտնել են նաև, որ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացվել է մեկ անձից գնման ձևով, քանի որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց:
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, հիշեցնենք, ԱԺ կողմից հաստատվել է ապրիլի առաջին տասնօրյակում, որի համաձայն որոշվել է առաջարկել ԱԺ-ին յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:
«Հաշվի առնելով այն, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չի եղել կազմակերպել մրցութային կարգով գնման գործընթաց, որոշվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձևով: Ըստ ոլորտում նմանատիպ զանգվածային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների ներկայացրած առաջարկների՝ ընտրվել են կից նախահաշվով ներկայացված կազմակերպությունները, որոնց թիվը 11-ն է»,- ասվում է հարցման պատասխանում:
Ըստ ներքոնշյալ աղյուսակի՝ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ձևով Երևանում միջոցառումների կազմակերպումը կրկին պատվիրակվել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը նաև Երևանում Ամանորի միջոցառումների կազմակերպումն է իրականացրել՝ մեկ անձից գնման ձևով: Թումանյանի 150-ամյակի միջոցառումները ևս «Ֆակտորի Փրոդաքշնի» կողմից են կազմակերպվել:
Քաղաքացու օրը, բացի երևանյան միջոցառումների անցկացման համար 25 մլն դրամի տրամադրմանը, «Ֆակտորի Փրոդաքշն»-ին է վստահվել պաստառների դիզայնի մշակումն իրականացնելը, որը կառավարության համար արժեցել է 1.5 մլն դրամ:
«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների և ըստ կազմակերպությունների նախատեսված գումարի չափի վերաբերյալ ստորև ներկայացվում են նախահաշիվներ: Նախահաշիվներով հստակ երևում է, թե ինչ ուղղություններով է ծախսվելու հատկացված 124 մլն դրամ գումարը ըստ միջոցառումների կազմակերպման գործընթացում ներգրավված ընկերությունների:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
196
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
166
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
240
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
187