Քաղաքականություն
Բոլորն էլ սուտ են. Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է լրատվամիջոցներում իր մասին լուրերին
Gohar Vardanyan
1 րոպե
362 դիտում
Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրատվամիջոցներում իր հետ կապված լուրերին:
Նա մասնավորապես գրել է. «Վերջին շրջանում մի քանի լրատվականներ պարբերաբար իմ անվանն առնչվող լուրեր են հրապարակում, բոլորն էլ՝ սուտ: Մեր թիմը, փաստեր ներկայացնելով, հերքել է այդ բոլոր սուտ լուրերը: Այսօր հերթական լուրն է հրապարակվել, որում կրկին շոշափվում է իմ անունը:
Լրատվամիջոցը գրել է, թե ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փորձում է փոխել «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքը՝ շահարկելով իմ անունը: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ես գործող օրենքի նախաձեռնողներից մեկն եմ եղել: Ինքս դեմ կլինեի առաջարկվող փոփոխություններին, քանի որ գործող օրենքը թույլ է տալիս ապահովել ըստ Հայաստանի աշխարհագրական տեղանունների ապրանքատեսակի հայտնիությունը և բրենդների ինստիտուտի զարգացումը: Ովքեր ծանոթ չեն օրենքին, մեկ պարզ օրինակ բերեմ՝ միտքս հասկանալի դարձնելու համար:
Ասենք, Տավուշի մարզում գործող գինու գործարանը չի կարող արտադրել «Արենի» անունով գինի, իսկ Պռոշյանի կոնյակի գործարանը՝ «Իջևան» բրենդով գինի: Այս օրենքը պաշտպանում է թե՛ սպառողների և թե՛ արտադրողների իրավունքները: Լինելով խոսքի ազատության ջատագով՝ հերթական անգամ ցավ եմ ապրում, որ նման ապատեղեկատվություն տարածելով մի շարք զանգվածային լրատվության միջոցներ հեղինակազրկում են մամուլի և խոսքի ազատության դերը Հայաստանում»:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
195
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
166
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
240
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
186