Քաղաքականություն
Դիջեյ լինելը ամո՞թ ա. Փաշինյանը` Էդուարդ Աղաջանյանից դժգոհ լինելու լուրերի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
494 դիտում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե դժգոհություններ կան իր թիմի որոշ պաշտոնյաների նկատմամբ, չի՞ պատրաստվում նրանց փոխել, օրինակ, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին:
“Բայց ինչո՞ւ պետք է Էդուարդ Աղաջանյանից դժգոհ լինեմ: Դիջեյ լինելը ամո՞թ ա: Մոնակոյի համալսարանն ա ավարտել Էդուարդ Աղաջանյանը: Գարիկ Սարգսյանը ժողովրդավարական ճանապարհով ընտրված գյուղապետ է եղել, հանրապետությունում տասնյակ տարիներ այդպիսի բան տեղի չի ունեցել: Ասենք ասում են՝ Հակոբ Արշակյանն ասաց՝ փետրվարի 30, վա՞յ: Դա ի՞նչ ա, եթե վրիպակ չի: Ես պատրաստ եմ առարկայական քննարկել ամեն ինչ, որ ասում եք՝ գոհ են կամ դժգոհ են, ի՞նչ են արել այդ մարդիկ: Եթե բան են արել, գոհի ու դժգոհի մասին չէ խոսքը, կտանենք կդատենք և պատասխանատվության կենթարկենք”,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց. “Ազատ ու արդար ընտրություններում Գարիկ Սարգսյանը ստացել է 20 հազարից ավելի ձայն: Այսինքն՝ մարզպետի աշխատանքը ո՞վ է գնահատում: Մարզպետի աշխատանքը առաջին հերթին գնահատում է մարզի ժողովուրդը”: Դիտարկմանը, որ էյֆորիայի ազդեցության տակ են ձայները տրվել իր թիմի ներկայացուցիչներին, նա պատասխանեց. “Բայց ինչի՞ ուրիշը չի ստացել այդ ձայները էյֆորիայի ազդեցության տակ: Իմ քայլը 7-8 թեկնածու է ունեցել այնտեղ”:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
193
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
164
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
240
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
185