Քաղաքականություն
Դիզելային վառելիքը, բենզինը թանկացել են. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
342 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Երևանի բենզալցակայաններում թանկացել է դիզելային վառելիքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ լիտր դիզվառելիքը վաճառվում է 470 դրամով, մինչդեռ օրեր առաջ այն վաճառվում էր մեկ լիտրը 440 դրամով: Ինչպես հայտնի է, դիզվառելիքը կիրառվում է գյուղատնտեսության ոլորտում, ըստ որոշ տեղեկությունների՝ առաջիկայում դարձյալ թանկանալու է, ինչն իր հերթին բերելու է ևաև գյուղատնտեսական մթերքների թանկացման:
Նկատենք, որ դիզվառելիքի թանկացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սկսվում են գյուղատնտեսական աշխատանքները: Չէ՞ որ հենց այս շրջանում է վառելիքի այս տեսակի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճում:
Նշենք, որ բենզինի գները ևս 10 դրամով բարձրացել են. ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ՀՀ բենզալցակայաններում վաճառվում է 420 դրամով, իսկ պրեմիում տեսակի բենզինը վաճառվում է 440 դրամով:
Ի դեպ, այս տարվա հունվարից 2 տոկոսով բարձրացել է բենզինի մաքսատուրքը: Այսինքն՝ երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ է մաքսազերծվում: Բայց 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքն էլ ավելի կբարձրանա՝ 5 տոկոսով, և այդ հանգամանքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այն գործարարների համար, որոնք բենզին ներկրում են երրորդ երկրներից»:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
193
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
164
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
240
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
185