Քաղաքականություն
«Գազպրոմում» 500-1000 աշխատող կկրճատվի. Գարեգին Բաղրամյան
Gohar Vardanyan
1 րոպե
279 դիտում
2019-ի թվականի համար արդեն բանակցել ենք ռուսական կողմի հետ եւ արդեն կան որոշակի պայմանավորվածություններ, որ գնի բարձրացում չենք ունենալու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորընտիր նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Ես նաեւ ասել եմ, որ սակագնի ձեւավորման մոդելի հարց է քննարկվում, այսինքն որոշակի ժամանակի համար ֆիքսվում են պարամետրեր եւ այդ ժամանակահատվածում ընկերությունները որոշակի խնայողություններ է փորձում իրականացնել, բնականաբար, նաեւ ներդրումներ է իրականացնում իր խնայողություններին հասնելու համար, եւ այդ ժամանակահատվածի ավարտին ունենում ենք կոնկրետ արդյունքներ: Խոսքը 4-5 տարվա մոդելի մասին է: Որոշակի առաջարկներ արդեն եղել են: Հիմա սպասում ենք, ռուսական «Գազպրոմը» խումբ է ձեւավորելու: Մոտ ժամանակներս կգան եւ համատեղ քննարկումներ կիրականացնենք: Երբ կլինեն ավարտուն տեսքի մոտըեցումներ, բնականաբար, դա կդրվի նաեւ հանրային քննարկման»,-ասաց Բաղրամյանը:
Դիտարկմանը, թե արդեն հստա՞կ է, որ սահմանին ռուսական գազի 15 տոկոս թանկացումը փոխհատուցվելու է «Գազպրոմ Արմենիայի» հաշվին, Բաղրամյանը պատասխանեց. «Նաեւ դրա հաշվին է փոխհատուցվելու: Երբ մոդելային քննարկումը կավարտենք, բոլոր հաշվարկները, մոտեցումները կդնենք հանրային քննարկման, նոր որոշումներ կկայացնենք»:
Բաղրամյանը նաև հաստատեց, որ օպտիմալացման շրջանաում «Գազպրոմում» 500-1000 աշխատող կկրճատվի:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
193
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
164
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
240
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
185