Քաղաքականություն

Հեշտությամբ կարող եմ հերքել, բայց չեմ հերքի. Արգիշտի Քյարամյանը՝ Կոտայքի թեմի առաջնորդի որդին լինելու լուրերի մասին

Gohar Vardanyan 504 դիտում
Հեշտությամբ կարող եմ հերքել, բայց չեմ հերքի. Արգիշտի Քյարամյանը՝ Կոտայքի թեմի առաջնորդի որդին լինելու լուրերի մասին
Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Tert. am-ի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է Կոտայքի թեմի առաջնորդի որդին, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկը լինելու վերաբերյալ տեղեկությունները: Լրատամիջոցի հարցին նա մասնավորապես ասել է. "Կարծում եմ՝ սա պետք է դիտարկել անձնական կյանքի գաղտնիության տեսանկյունից: Յուրաքանչյուր մարդ, այդ թվում՝ պաշտոնատար անձ ունի բնական իրավունքներ, բնական իրավունքները մարդուն տրվում են հենց ծննդյան պահից ի վեր: Շատ եմ ուզում, որ հասարակությունն ընկալի բնական իրավունքների առկայությունը, բացարձակ տեղին չեմ համարում մարդու անձնական, ընտանեկան կյանքի մեջ մտնելը և այդ համատեքստում ինչ-որ հարցեր տալը: Բնականաբար, հեշտությամբ կարող եմ հերքել այդ լուրերը, բայց չեմ հերքի: Ես անձնական կյանքիս վերաբերող որևէ հարցի սկզբունքայնորեն չեմ պատասխանում: Շնորհակալություն": -Ստացվում է, որ ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում եք, որ Ձեր հայրն է: -Ես պարզ ասացի՝ որևէ հարցի սկզբունքայնորեն չեմ պատասխանում: - Կներեք, չնայած նշում եք՝ անձնական տիրույթ է, բայց Դուք պաշտոնյա եք, մամուլում խոսվեց նաև, որ Վլադիմիր Գասպարյանը Ձեր քավորն է: -Ձեզ հետ ավելի քան մի քանի րոպե խոսում եմ, կներեք, գործեր ունեմ: Պարզ ասացի, ասածս վերաբերում է նաև Վլադիմիր Գասպարյանի հետ կապված հարցին: Ես չեմ կարծում, որ սա այն թեման է, որը կարելի է այդքան երկարացնել: Ես ողջ կյանքս աշխատել եմ ի նպաստ պետության, և եթե իրականում լրագրողները ցանկանում են իմ աշխատանքի արդյունքները հստակեցնել, դա շատ հեշտ է անել, հայտնի է՝ որ մարմիններում եմ աշխատել, կարող եք զանգել, հետաքրքրվել, թե ինչպես եմ աշխատել, դա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ երկրորդական բաները: Հիշեցնենք, որ վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ Արգիշտի Քյարամյանը, որը ժամանակավորապես իրականացնելու է ՊՎԾ պետի լիազորությունները, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկն է, ինչպես նաև Կոտայքի թեմի առաջնորդ, Առաքել եպիսկոպոսի որդին: Երկու տեղեկություններն էլ Քյարամյանը նախօրեին հերքել էր, սակայն, հայտնի դարձավ, որ բարձրաստիճան հոգևորականի անձնագրային անուն-ազգանունը` Էլբեկ Քյարամյան է: Արգիշտիի հայրական անունը նույնպես Էլբեկ է: Խնդիրն այն է, որ նման անուն-ազգանուններով Հանրապետությունում գրանցված են միայն Կոտայքի թեմի առաջնորդը և ՊՎԾ պետի ժամանավոր պաշտոնակատարը: Նշենք, որ համաձայն եկեղեցական կանոնադրության` եպիսկոպոսները, կաթողիկոսները, վանական սարկավագները, վարդապետները կուսակրոն են լինում, այսինքն չեն ամուսնանում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250