Քաղաքականություն
Փայլանը Թուրքիայի պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի վերաբերյալ հարցում է ուղղել Էրդողանի օգնականին
Gohar Vardanyan
1 րոպե
268 դիտում
Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի առկայության վերաբերյալ հարցում է ուղղել նախագահ Ռեջեփ Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթային: «Արմենպրես»-ը հարցումը ներկայացրել է ամբողջությամբ:
«Թուրքիայի Հանրապետության նախագահի օգնական Ֆուաթ Օքթային հղել ենք հետևյալ հարցումը` պատասխանի պահանջով.
Հանրապետության նախագահ Էրդողանի` Հայոց Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցի առթիվ 2019թ. ապրիլի 24-ի հայտարարության մեջ նշված է. «Մեր արխիվների դռները բաց են բոլոր նրանց առջև, որոնց նպատակն է բացահայտել ճշմարտությունը: Մենք գաղտնիք չունենք»: Այսպիսով շեշտվել է, թե բոլոր պետական արխիվները բաց են բոլոր ուսումնասիրողների առջև:
Ուստի, հարցնում ենք` հայ ժողովրդի նկատմամբ գործած մարդկային հանցագործությունների ոճրագործներին դատելու նպատակով 1919-1922թթ. գործած Պատերազմական ատյանի ատենագրությունների ճակատագիրը: Ուսումնասիրողները հայտնում են, թե հիշյալ ատենագությունները հասանելի չեն իրենց:
Պատերազմական ատյանի ատենագրությունները պետական արխիվում չե՞ն գտնվում: Հիշյալ ատենագրություններն առաջին անգամ ե՞րբ են արխիվ մուտքագրվել: Ատենագրությունների տվյալները վերջին անգամ ե՞րբ և ո՞ր արխիվի գրացուցակի վրա էին: Որտե՞ղ են և ո՞ր արխիվի մեջ են պահված այս ատենագրությունները, եթե իրականության չեն համապատասխանում բնագրերի բացակայության կամ դրանց անհասանելիության վերաբերյալ պնդումները: Ուսումնասիրողները, որոնք «ուզում են բացահայտել ճշմարտությունը», ի՞նչ միջոցով պետք է կարողանան հասնել այդ ատենագրություններին»,- ասված է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
719
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
712
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
270
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
194
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
165
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
240
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
185