Հասարակություն
Գնորդ չկա. Շիրակի մարզում 1500 տոննա բազուկն ու 150 տոննա գազարը նեխում է
Gohar Vardanyan
1 րոպե
1,510 դիտում
Վարուցանքի նոր սեզոնն արդեն սկսվել է,իսկ Շիրակի մարզի մի քանի համայնքներում դեռ հողագործներն անցած տարվանից պահեստավորած բերքի իրացման հարցերը չեն լուծել: Կառնուտ, Շիրակ, Մանթաշ գյուղերի պահեստարաններում ու մառաններում են մնացել մի քանի հարյուր տոննա ճակնդեղը, գազարն ու կարտոֆիլը։Այս մասին տեղեկանում ենք shantnews. am-ից:
Որակյալ բերքը ներքին շուկայում չեն կարողանում մեծածախ վաճառել, մրցակցությունը մեծ է, իսկ արտահանման հնարավորություններ էլ այս տարի չեն եղել: Հողագործներն արդեն ֆինանսական լուրջ վնասներն են հաշվում, իրացման հարցը լուծելու տարբերակները մտել են փակուղի:
Լրատվականը հայտնում է, որ միայն կարտոֆիլը չէ, որ հորերում փչանում է: Վիկտոր Չախոյանն անցած տարի նաև գազարի, ճակնդեղի առատ բերք է ստացել: Գետնափոր հորերում է մնացել 10 տոննա գազար ու կարմիր ճակնդեղ: Գյուղատնտեսը հաշվում է վարուցանքի համար ծախսած գումարը, որն անցնում է մեկուկես միլիոն դրամի սահմանը, իսկ օգուտն ու շահույթը զրոյին հավասար է: Առողջ ու տեսակավորած բերքն աշնանից պարկերով դրել ու սպասում է գնորդների:
«Ոչ մի գրամ չեմ ծախել, ոչ մի հարցնող չկա, 10 տոննա ապրանքը մնացել է հորը, չենք կարող վաճառել»,- հուսահատված ասել է մանթաշցի Վիկտոր Չախոյանը։
Լրատվամիջոցի հետ զրույցում Ազատ Բաղդասարյանն էլ հավելել է. «Գյուղում կա 100 տոննա և ավելի գազար, խնդիրը հետևյալն է՝ դրսից գազար են ներկրում ՝ Իսրայելից, Պարսկաստանից, իրենց գազարի արտաքին տեսքը գեղեցիկ է, մեր ապրանքը մեր երկրում լճացել է, բայց իրենք դրսից են ներկրում»։
Առավել մանրամասնՙ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Դվին» ռեստորանային համալիրում անցկացվում է օրենքով գող Պզոյի դստեր հարսանիքը. irakanum. am
Gohar Vardanyan
1 րոպե
2,371
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
562
Երկրորդ մեքենա ներմուծողները չեն հարկվի. հարցը լուծված է
Gohar Vardanyan
1 րոպե
2,913
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,367
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
906
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
910
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
564
5.0