Պատահարներ
Առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվողին Մոսկվայից Երևան են տեղափոխել
Gohar Vardanyan
1 րոպե
387 դիտում
Երեկ՝ ապրիլի 27-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ՌԴ իրավապահ մարմինների հետ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Երևանի բնակիչ 47-ամյա Մանվել Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։ Ըստ աղբյուրի՝ նա 2017 թ.-ի սեպտեմբերից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով (սպանություն, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2017թ.-ի սեպտեմբերին դաժան ծեծի էր ենթարկվել մի քաղաքացի, որի դին հայտնաբերվել էր Կոտայքի մարզում: Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննությունը վերսկսվել է:
Նմանատիպ հոդվածներ
Ներկա պահին փակ է Աբովյան պուրակը դեպի Մյասնիկյան պողոտա
Gohar Vardanyan
1 րոպե
1,286
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքում է, որ ներկա է եղել Եղեգնաձորում ծեծկռտուքի դեպքին. լուսանկար է հրապարակվել
Gohar Vardanyan
1 րոպե
1,283
Ծեծի են ենթարկել Երևանի ակումբներից մեկում խաղասեղանի վրա միզած հաճախորդին
Gohar Vardanyan
1 րոպե
1,083
Մեծահարուստների տների կողքի նոր աղբամանները հենց այսօր հանում եք. Մարությանը՝ «Սանիթեքին»
Gohar Vardanyan
1 րոպե
718
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,039
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
360
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
480
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
862