Պատահարներ
Հրդեհ Ներքին Պտղնի գյուղում. այրվածքներով, ծանր վիճակում քաղաքացի կա
Gohar Vardanyan
1 րոպե
301 դիտում
Ապրիլի 29-ին, ժամը 14:06-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկում այրվում է օրորոց. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Երկհարկանի տան (սեփականատեր՝ Պ.Կ.) 1-ին հարկի ննջասենյակում մասամբ այրվել են փայտե օրորոց, ներքնակ, ծածկոց, վերմակ և հատակի լինոլեում (մոտ 1 քմ): Պատահարի հետևանքով Ա.Հ.-ն (ծնված 2018 թ.) ստացել է այրվածքներ: Վերջինս քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր, այնուհետև՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները Ա.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը դեպքի վայրում տան բնակչուհի Մ.Կ.-ին (ծնված 1956 թ.), այնուհետև «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ում երեխայի հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել 16-ամյա տղային թմրամիջոց փոխանցելիս
Gohar Vardanyan
1 րոպե
1,097
Երևանում երիտասարդ տղան նռնակը նետել է մոր ամուսնու ոտքերի տակ
Gohar Vardanyan
1 րոպե
716
Մեծահարուստների տների կողքի նոր աղբամանները հենց այսօր հանում եք. Մարությանը՝ «Սանիթեքին»
Gohar Vardanyan
1 րոպե
718
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ ռեփեր Գուֆի տանը
Gohar Vardanyan
1 րոպե
668
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,039
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
360
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
480
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
862