Պատահարներ
«Կասկադյորական» ավտովթար Արարատի մարզում. կան հոսպիտալացվածներ
Gohar Vardanyan
1 րոպե
345 դիտում
Երեկ՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։35-ի սահմաններում Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նշան Հարությունյանը իր վարած Nissan X Trail մակնիշի 35 MC 908 համարանիշի ավտոմեքենայով Մրգավետ գյուղի Երևանյան խճուղու սկզբնամասում բախվել է Մխչյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արտուշ Գյուլամիրյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 QՍ 898 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև առաջ է ընթացել, բախվել նույն վայրում գործող Մրգավետ գյուղի բնակիչ, անհատ ձեռներեց, 42-ամյա Արամ Գևորգյանին պատկանող խանութ-սրահի պատին, պատուհաններին և կողաշրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով վարորդ Ն. Հարությունյանն ու ուղևոր՝ համագյուղացի, 57-ամյա Կարապետ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նմանատիպ հոդվածներ
Ներկա պահին փակ է Աբովյան պուրակը դեպի Մյասնիկյան պողոտա
Gohar Vardanyan
1 րոպե
1,286
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքում է, որ ներկա է եղել Եղեգնաձորում ծեծկռտուքի դեպքին. լուսանկար է հրապարակվել
Gohar Vardanyan
1 րոպե
1,283
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել 16-ամյա տղային թմրամիջոց փոխանցելիս
Gohar Vardanyan
1 րոպե
1,097
Ծեծի են ենթարկել Երևանի ակումբներից մեկում խաղասեղանի վրա միզած հաճախորդին
Gohar Vardanyan
1 րոպե
1,083
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,038
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
360
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
480
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
862