Քաղաքականություն
Փաշինյանը խիստ զրույց է ունեցել ՊՎԾ պետի պաշտոնակատարի հետ. ArmDaily
Gohar Vardanyan
1 րոպե
393 դիտում
ArmDaily. am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ զրույց է ունեցել ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հետ։
Ավելի վաղ, խոսելով իր ունեցվածքի մասին՝ Քյարամյանը ասել էր, որ հաշվետու չէ իր ունեցվածքի հարցում, այնուհետեւ սրբագրել իրեն՝ նշելով, թե իր քեռին է նվիրել այդ գումարները: Վարչապետը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Քյարամյանը սխալ է ասել, ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու լինի քաղաքացիներին, ապա խոստացել պարզել ամեն ինչ։
Լրատվամիջոցը պարզել է, որ Փաշինյանը ՊՎԾ պաշտոնակատարին ասել է, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հաշվետու լինի, իսկ իր ներկայացրած պարզաբանումը ընդհանրապես համոզիչ էր։ Չի բացառվում, որ ՊՎԾ պետի պաշտոնակատարը ավելի «համոզիչ» պարզաբանմամբ հանդես գա։
Ի դեպ, ըստ լրատվամիջոցի, առաջիկայում Մայր Աթոռը եւս հնարավոր է պարզաբանմամբ հանդես գա, թե ինչպես է Կոտայքի թեմի կուսակրոն առաջնորդ Առաքել եպիսկոպոսը (անձնագրային անունը՝ Էլբեկ Քյարամյան) զավակ ունեցել։ Թեեւ հոգեւորականը պնդում է, որ Արգիշտի Քյարամյանը իր հորեղբոր որդին է, սակայն փաստերն հակառակն են ապացուցում, Հայաստանում մեկ Էլբեկ Քյարամյան կա, ով Արգիշտիի հայրն է։
Նմանատիպ հոդվածներ
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
717
Դժգոհության նոր ալիք՝ ռուսական վերնախավում. ՌԴ վարչապետին «անտակտ» է որակել. Ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
710
Կարապետյանի պաշտոնավարման վերջում նշանակված պաշտոնյան ազատվել է աշխատանքից.«Փաստ»
Gohar Vardanyan
1 րոպե
268
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
258
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
103
Վեց երկրներ պատրաստ են ապահովել Հորմուզի անվտանգությունը
1 րոպե
381
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
1 րոպե
1,348
3.0
Եվրոպական խորհրդի նախագահը մեղադրել է Օրբանին «կարմիր գիծը» հատելու մեջ
1 րոպե
279