Պատահարներ
Գեղարքունիքի մարզում Mercedes-ի վարորդը խմած վիճակում բախվել է Mitsubishi-ին ու դեպքի վայրից դիմել փախուստի. վիրավորներ կան
Gohar Vardanyan
1 րոպե
318 դիտում
Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան –Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լևոն Հարությունյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 OV 914 համարանիշի և Նոր Ամանոս գյուղի բնակիչ, 52-ամյա Պատվական Նիկոյանի վարած Mercedes մակնիշի 46 AA 006 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan. com –ը վթարի հետևանքով Լ. Հարությունյանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով Լ. Հարությունյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 23-ամյա Գեորգի Մուրադյանը և Ռումինիայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Լաուրա Կրեմենենը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Լրատվականի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվելով Mitsubishi-ին, վթարում հայտնված մարդկանց թողնելով անօգնական, վթարի վայրից դիմել է փախուստի:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
1,235
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քարուքանդ եղած երթուղային տրանսպորտ Երևանի փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
1,043
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշտոցի պողոտայից գրպանահատ է բերման ենթարկվել
Gohar Vardanyan
1 րոպե
970
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար Երևանի Խանջյան փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
974
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,039
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
360
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
480
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
862