Պատահարներ
Խոշոր ավտովթար Երևանում. Բախման հետևանքով տապալվել է գազախողովակը, տուժածներ կան
Gohar Vardanyan
1 րոպե
349 դիտում
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 50-ամյա Ավետիք Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի 35 FT 664 համարանիշի և 25-ամյա Շահեն Շահինյանի վարած Hyundai մակնիշի 15 TO 015 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Hyundai ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 100 մետր կանաչ գազոնի վրայով առաջ ընթանալով՝ բախվել է բազալտե քարերին և հայտնվել ոչ երթևեկելի գոտում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։
Գ. Կիրակոսյանի որոշմամբ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ Hyundai-и վարորդ Շ. Շահինյանը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
1,235
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քարուքանդ եղած երթուղային տրանսպորտ Երևանի փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
1,043
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշտոցի պողոտայից գրպանահատ է բերման ենթարկվել
Gohar Vardanyan
1 րոպե
970
Երևանում երիտասարդ տղան նռնակը նետել է մոր ամուսնու ոտքերի տակ
Gohar Vardanyan
1 րոպե
716
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,039
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
360
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
480
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
862