Պատահարներ

Լոռու մարզում 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել

Gohar Vardanyan 1 րոպե 364 դիտում
Լոռու մարզում 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
Ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով: Այս մասին տեղեկանում ենք SHAMSHYAN com-ից: Լրտվականը հայտնում է, որ վերջինս ոստիկաններին հայտնել է, որ Լոռու մարզի Խնկոյան գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել իր և Խնկոյան գյուղի բնակիչ, 61-ամյա Վարուժան Համբարձումյանի միջև, որի ժամանակ վերջինս մի քանի հարված է հասցրել իրեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Համբարձումյանը Խնկոյան համայնքի ղեկավարն է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ: Սպիտակի ոստիկանները բաժին են հրավիրել գյուղապետին, ով կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250