Պատահարներ
Սպանություն Երևանում. հոսպիտալացված 2 եղբայրներից մեկը մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
711 դիտում
Այսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի են տեղափոխվել, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, hիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածների ինքնությունը իրենք չգիտեն, իսկ վիրավորն էլ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Գոռ Գրիգորյանն էր, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ 32-ամյա Գուրգեն Գրիգորյանը։ Լրատվամիջոցը հայտնում է, որ, ըստ իրավապահների, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյան փողոցում, կասկածյալը հայտնաբերվել է, ով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Սարգսյանն է, ով նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը մանկության ընկերներ են եղել, երկուսն էլ նախկինում եղել են դատապարտված, ու վիճաբանությունը տեղի է ունեցել ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
1,235
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Քարուքանդ եղած երթուղային տրանսպորտ Երևանի փողոցներում
Gohar Vardanyan
1 րոպե
1,043
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաշտոցի պողոտայից գրպանահատ է բերման ենթարկվել
Gohar Vardanyan
1 րոպե
970
Երևանում երիտասարդ տղան նռնակը նետել է մոր ամուսնու ոտքերի տակ
Gohar Vardanyan
1 րոպե
716
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,038
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
360
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
480
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
862