Պատահարներ

Մանրամասներ` քիչ առաջ տեղի ունեցած վրաերթի դեպքից

Gohar Vardanyan 1 րոպե 4,053 դիտում
Ինչպես արդեն հայտնել էինք` քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Դավիթ Բեկ փողոցում ` Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ: Ըստ AuroraNews-ի տեղեկությունների` վրաերթի ենթարկված կինը աշխատում էր ռազմական համալսարանում: Ականատեսի հաղորդմամբ` վրաերթի պահին կինը փողոցը անցնելիս է եղել հետիոտնային անցմամբ: Նա մենակ չի եղել: Դեպքի վայր քիչ ուշ եկել էր նաև վերջինիս որդին: Հետիոտնային անցումը տեսանելի է եղել: Դրված են եղել նաև անցման նշանները: Հայտնի է, որ նույն փողոցում կա նաև վերգետնյա անցում, որը բարձր է, և մարդիկ հաճախ շրջանցում են այն` փողոցը չթույլատրվող հատվածով անցնելով: Ցավոք, այստեղ նույնպես հնարավոր են վրաերթեր: Նկատենք, որ սա արդեն մեկ օրվա ընթացքում վրաերթի երկրորդ դեպքն է: Այսօր վրաերթ է եղել նաև Գր. Լուսավորիչ փողոցում: Բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար: Բոլոր վարորդներին և հետիոտներին հորդորում ենք լինել ուշադիր: Մանրամասները` տեսանյութում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250