Պատահարներ
Արագածոտնում մեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել. տուժածներ կան
Gohar Vardanyan
1 րոպե
319 դիտում
Մայիսի 3-ին՝ ժամը 17:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս.Յ., ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ա.Յ.-ն (ծնված 1962 թ.), հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Միլիարդների չարաշահում նախկին վարչապետի մասնակցությամբ. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
1,984
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Gohar Vardanyan
1 րոպե
3,583
Վրաերթի ենթարկվածը մահացել է. նա Քաղաքապետարանի աշխատակից է
Gohar Vardanyan
1 րոպե
962
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Խոշոր ավիավթար. «Boeing-737»-ը հայտնվել է գետում
Gohar Vardanyan
1 րոպե
910
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,039
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
360
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
480
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
862