Պատահարներ
Մանրամասներ գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
401 դիտում
Մայիսի 1-ին` ժամը 04.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ թուլակողային շրջանի ծակած-կտրած վերք, աջ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 34-ամյա մի տղամարդ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ տղամարդը վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Մրգավան գյուղի սկզբնամասում գտնվող գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Հարվածել էին սուր կտրող-ծակող առարկայով:
Տուժողը հրաժարվել էր հաղորդում տալ: Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 3-ին, ժամը 16.50-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 27-ամյա Արմեն Ս․-ն։ Պարզվել է, որ գիշերային ակումբի մոտ վիճաբանության ժամանակ Արմեն Ս․-ն է դանակով հարվածներ հասցրել տղամարդուն։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Gohar Vardanyan
1 րոպե
3,583
Ակտիվիստները տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը
Gohar Vardanyan
1 րոպե
2,367
Միլիարդների չարաշահում նախկին վարչապետի մասնակցությամբ. Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
1,984
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկայական օձը խեղդել է արտիստին կրկեսում ելույթի ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
1,874
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,070
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
363
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
488
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
867