Պատահարներ
Ի՞նչ էր տեղի ունեցել. Ոստիկանությունը պարզաբանում է տիկնոջ և ՃՈ ծառայողի մասնակցությամբ միջադեպը
Gohar Vardanyan
1 րոպե
914 դիտում
Մայիսի 3-ին Հանրապետության հրապարակի մոտակայքում միջադեպ էր եղել մի կնոջ և ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնակցությամբ, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ տեսանյութը կարճ ժամանակում լայնորեն տարածվել և քննարկվել է սոցցանցերում:
«Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը:
Կինը մոտեցել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային, խոչընդոտել երթևեկությանը: Մեքենայում եղել է ճանապարհային ոստիկանության մեկ ծառայող՝ վարորդը: Հարկ է ընդգծել, որ ոստիկանության ծառայողը կնոջ ձեռքում նկատել է կոտրված ապակու կտոր և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ռադիոկապով կանչել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգերին:
Միաժամանակ, հավաքված քաղաքացիներին բարձրախոսով հորդորել է պահպանել անվտանգ հեռավորություն: Նշված վայր են ժամանել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները և կնոջը ներկայացրել ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Հանգամանքները պարզվում են»,-ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական ավտովթարՙ Մաստարա-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ ու զոհեր, որից մեկը 2 տարեկան երեխա է
Gohar Vardanyan
1 րոպե
736
Ինչո՞ւ ՃՈ տեսուչները կամ շրջապատի մարդիկ օգնության ձեռք չմեկնեցին այս աղջկան
Gohar Vardanyan
1 րոպե
3,850
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Նորքի զանգվածում այրվող գազելի կադրերը
Gohar Vardanyan
1 րոպե
875
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակՙ Ավանում. Միկրոավտոբուս է վթարվել
Gohar Vardanyan
1 րոպե
792
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,071
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
363
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
488
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
867