Պատահարներ
«Խստորեն դատապարտում եմ, որ փորձել են խափանել գրքի շնորհանդեսը». Զարուհի Բաթոյան
Gohar Vardanyan
1 րոպե
411 դիտում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ իր վրդովմունքը հայտնելով նախօրեին «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցած դեպքի առնչությամբ:
«Խստորեն դատապարտում եմ «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։
Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։
Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների և երեխաների իրազեկությունը բարձրացնելու անհնար է պաշտպանել նրանց։
Վերը նշված կազմակերպությունը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց: Կազմակերպության ջանքերով 2013 թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:
Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ մեր պարտավորությունները իրականացնելու հարցում, պիտի կարողանան իրենց դժվար աշխատանքն անել մի միջավայրում, որտեղ չկա բռնություն կամ բռնության սպառնալիք իրենց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ:
Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը և ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար»,- գրել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Gohar Vardanyan
1 րոպե
3,583
Ակտիվիստները տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը
Gohar Vardanyan
1 րոպե
2,367
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկայական օձը խեղդել է արտիստին կրկեսում ելույթի ժամանակ
Gohar Vardanyan
1 րոպե
1,874
ՏԵՍԱՆՅՈՒԹ Արմավիրի ճանապարհին տեղի ունեցած վթարի վայրից. կա 2 զոհ
Gohar Vardanyan
1 րոպե
1,267
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,071
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
363
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
488
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
867