Հասարակություն
Այֆոնների հափշտակություն կազմակերպող «զոն նայողը»․ մանրամասներ armdaily. am
Gohar Vardanyan
1 րոպե
1,138 դիտում
Օրերս ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտել է կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր: Պարզվում է՝ ՔԿՀ կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List am կայքի միջոցով բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, պայմանավորվել, հանդիպել, այնուհետև խաբեությամբ հափշտակել գույքը:
ArmDaily am-ի տեղեկություններով՝ այդ կալանավորը «Արմավիրի» ՔԿՀ-ում «զոն նայող», բազմիցս նման արարքների համար դատապարտված Սպարտակ Դանիելյանն է։ Նա պահվում է խիստ արտոնյալ պայմաններում, խցի դուռը բաց է, մյուս կալանավորները իրեն են ենթարկվում։
Լրատվականը պարզել է նաեւ, որ Սպարտակ Դանիելյանի հայրը ՀՀԿ-ական է, քաղաքապետարանում բարձր պաշտոն է զբաղեցրել։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Սպարտակ Դանիելյանը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում է, նա բազմիցս դատապարտվել է տասնյակ դրվագներով խարդախությունների մեջ։ Կալանավայրում եւս դատապարատյալը խնդիրներ է առաջացրել, մի անգամ կոտրել է խցի լվացարանը, պատուհանի ապակիները, դրանցով հարվածել պատերին, ապա այրել իր ներքնակն ու բարձը՝ վնաս հասցնելով ՔԿՀ-ին։ Իսկ 2016թ. ապրիլի 5-ին նա Երեւանի Կենտրոնի դատարանից փախուստի էր դիմել եւ մոտ 25 օր ազատության մեջ գտնվելու ընթացքում անարգել շարունակել խարդախությունները՝ եւս 13 քաղաքացուց հափշտակելով հեռախոսներ, համակարգիչներ, պլանշետներ եւ այլ ապրանքներ:
Նմանատիպ հոդվածներ
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Ծառուկյանի կողմից կառուցվող թաղամասի շինարարությունը կասեցվել է. News am
Gohar Vardanyan
1,057
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էլի վերանորոգումը հայերն են անում․ Կանդելակի
Gohar Vardanyan
1 րոպե
848
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
268
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
319
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
543
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
262