Հասարակություն
Ծառուկյանի կողմից կառուցվող թաղամասի շինարարությունը կասեցվել է. News am
Gohar Vardanyan
1,057 դիտում
Կոտայքի մարզպետարանը համալիր ստուգումներ է իրականացրել Աբովյանի համայնքապետարանում և հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ նյութերն ուղարկել Կոտայքի դատախազություն։ Դատախազությունից հայտնում են, որ հայտնաբերված խախտումներից մեկն էլ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյանում կառուցվող երիտասարդական բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներին։ Ըստ մարզպետարանի՝ շինարարական աշխատանքներն անօրինական են,- գրում է News am-ը:
Խախտումների փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 315 պրիմ 1 (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նա՝ ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը) և պրիմ 2 (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):
NEWS. am-ի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը նշեց, որ մարզպետարանն արձանագրել է զուտ փաստաթղթային խնդիրներ, ինչից հետո քաղաքապետարանը կառուցապատողին գրություն է ուղարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով։
«Մի քանի անճշտություններ կան, որոնք պետք է շտկվեն։ Կառուցապատողը հողային աշխատանքներ կատարելու համար ունի շինթույլտվություն, առաջիկայում մենք պայմանավորվել ենք կառուցապատողի հետ, որը նախագծային ողջ փաթեթը կներկայացնի և կվերսկսվեն շինարարական աշխատանքները»,- ասաց քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
ԵԶԱԿԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1945 թվին հայերը Քոչարի են պարում Բեռլինում
Gohar Vardanyan
1 րոպե
7,644
Երկար ժամանակով ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
19,598
Այֆոնների հափշտակություն կազմակերպող «զոն նայողը»․ մանրամասներ armdaily. am
Gohar Vardanyan
1 րոպե
1,138
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էլի վերանորոգումը հայերն են անում․ Կանդելակի
Gohar Vardanyan
1 րոպե
848
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
268
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
319
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
543
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
262