Պատահարներ

Բժշկական դիմակով, դանակով և նռնակի նմանվող առարկայով մտել է «ՍԱՍ» սուպերմարկետ

Gohar Vardanyan 825 դիտում
Բժշկական դիմակով, դանակով և նռնակի նմանվող առարկայով մտել է «ՍԱՍ» սուպերմարկետ
Այսօր՝ մայիսի 7-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով և նռնակի նմանվող առարկայով, մի քաղաքացի մտել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ և այնտեղ գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակցից սպանության սպառնալիքի տակ պահանջել է՝ այնտեղ գտնվող ողջ գումարը փոխանցի իրեն։ Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը տարադրամի փոխանակման կետի աշխատակիցն ընդդիմացել է, և որոշ ժամանակ անց, ըստ նախնական տեղեկությունների, դիմակավորված անձը ոչինչ չհափշտակելով՝ դիմել է փախուստի։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250