Պատահարներ
Նոր մանրամասներ՝ գազի բալոնների պայթյունից առաջացած վթարից
Gohar Vardanyan
1 րոպե
281 դիտում
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են մայիսի 5-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ-պայթյունի հետևանքով մահացածների ինքնությունը։ Այդ մաիսն հայտնում է shamshyan com-ը։
Մահացածներն են Արմավիրի բնակիչ 26-ամյա Կարեն Սարգսյանը և Մեծամոր քաղաքի բնակիչ 28-ամյա Կարինե Գինոսյանը։ Աղբյուրը նաև նշում է վերջիններս երկար ժամանակ համատեղ կյանք են վարել, սակայն իրենց ամուսնությունը դեռ չէին վավերացրել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 5-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:01-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել էին «Opel»-ն ու «ЗИЛ»-ը։ Բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ էր բռնկվել և առաջացել էր ուժեղ պայթյուն: Բախման հետևանքով բեռնատարի վրա տեղադրված գազաբալոնները պոկվել էին, մեկը՝ պայթյունից շպրտվել, իսկ վթարի վայրում հայտնաբերվել էր անձը չպարզված քաղաքացու այրված դի և վթարի վայրից ոչ մեծ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել էր ոչ ամբողջական վիճակում կամ այրված մարմնի մասեր:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Gohar Vardanyan
1 րոպե
3,583
Հրթիռակոծվել է Քեսաբի Էսկյուրան գյուղը. հայեր են տուժել
Gohar Vardanyan
1 րոպե
1,225
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տրանսպորտի օրինախախտ վարորդները երթևեկում են ճանապարհի հանդիպակաց գոտում
Gohar Vardanyan
1 րոպե
1,168
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 66 համարի «Գազելը» բախվել է սյանը, բռնկվել է հրդեհ
Gohar Vardanyan
1 րոպե
1,027
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,071
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
363
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
488
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
867