Պատահարներ
Զարթոնքում ինքնաձիգի և «էլեկտրաշոկի» սպառնալիքով փորձել են գումար հափշտակել. ՔԿ
Gohar Vardanyan
1 րոպե
259 դիտում
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն մարզի երկու բնակչի, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի Արմավիր գյուղի երկու բնակիչներ՝ ծնված 1979 և 1986թթ., նախնական համաձայնության գալով նույն մարզի Զարթոնք գյուղի բնակչից գումար հափշտակելու շուրջ, 2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, դիմակավորված, զինված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով և «էլեկտրաշոկ» մահակով, ինչպես նաև իրենց մոտ ունենալով կպչուն ժապավեններ և պոլիմերային կապիչներ, անցել են Զարթոնք գյուղի տներից մեկի քարե պարսպի վրայով և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ապօրինի մուտք են գործել տուն: Տանտիրուհու բղավոցներից օգնության են շտապել նրա ծնողները, ովքեր վնասազերծել ու բռնել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկին, իսկ մյուսը, ինքնաձիգը վերցնելով, դիմել է փախուստի:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Արմավիր գյուղի 33-ամյա բնակիչը իր տանն ապօրինի պատրաստել և պահել է զգալի չափերով՝ 11,736 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր գյուղի 33-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն գյուղի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան ներմուծված նոր ավտոմեքենաներով բարձված բեռնատարը կողաշրջվել է
Gohar Vardanyan
1 րոպե
3,583
Հրթիռակոծվել է Քեսաբի Էսկյուրան գյուղը. հայեր են տուժել
Gohar Vardanyan
1 րոպե
1,225
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տրանսպորտի օրինախախտ վարորդները երթևեկում են ճանապարհի հանդիպակաց գոտում
Gohar Vardanyan
1 րոպե
1,168
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 66 համարի «Գազելը» բախվել է սյանը, բռնկվել է հրդեհ
Gohar Vardanyan
1 րոպե
1,027
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,070
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
363
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
488
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
867