Պատահարներ

Քասախում տղամարդն ընկերոջը դանակի չորս հարված է հասցրել

Gohar Vardanyan 1 րոպե 263 դիտում
Քասախում տղամարդն ընկերոջը դանակի չորս հարված է հասցրել
Քասախ գյուղի բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել տուժածի ընկերոջը: Քննչական կամիտեից հայտնեցին, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, շարժառիթը: Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. հունվարի 25-ին Քասախ գյուղի՝ 1984թ. ծնված բնակիչն ընկերոջ հետ մասնակցել է գյուղում տեղի ունեցած հոգեհացին, որտեղ ալկոհոլ են օգտագործել: Հոգեհացից հետո վերջիններիս միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 35-ամյա տղամարդը դանակի չորս հարված է հասցրել ընկերոջ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250