Քաղաքականություն

Արցախից ՊԲ զինծառայողներ են գնացել՝ 0038 հրամանի պահանջները կատարելու համար. Մովսես Հակոբյան

Gohar Vardanyan 1 րոպե 353 դիտում
Արցախից ՊԲ զինծառայողներ  են գնացել՝ 0038 հրամանի պահանջները կատարելու համար. Մովսես Հակոբյան
Սահմանին լարվածություն միշտ եղել է, կա և դեռևս լինելու է։ Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցի ժամանակ այսպես գնահատեց սահմանային իրավիճակը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։ Հարցին, թե որն է բանակի այսօրվա մարտահրավերը, նա կատակով պատասխնեց. «Մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը նշելը»։ Լրագրողները Մովսես Հակոբյանին հարցեր ուղղեցին նաև Մարտի 1-ի գործի վերաբերյալ՝ շեշտելով, որ մի շարք ռազմական գործիչներ անցնում են այդ գործով։ Հակոբյանն ասաց, որ նա ևս հարցաքննվել է այս գործով և դատախազին է տրամադրել այդ ընթացքում իր ստորագրած հրամանները։ «Արցախից ՊԲ զինծառայողներ են տեղափոխվել՝ 0038 հրամանի պահանջները կատարելու համար։ Այսինքն, կայազորից զինծառայողները տեղափոխվել են մեկ այլ կայազոր, և նպատակը այդ հրամանում գրված է եղել՝ անվտանգությունը բարձրացնելու համար»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է հարուցված քներական գործին, Հակոբանը նշեց, որ դրա վերաբերյալ տեսակետ չունի. «Դատավորի կարգավիճակում չեմ ուզում լինել, հարուցված է քրելական գործ, կընթանա դատավարություն, և ամեն ինչ պարզ կլինի»։ Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ հարցին էլ նա պատասխանեց. «Այդ հրամանը որ ընթերցեք, այնտեղ որևէ դրույթ չկա սահմանադրական կարգի տապալման մասին»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250