Քաղաքականություն
Կարևոր
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
251 դիտում
Արդեն կես ժամից ավելի է՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցում երթևեկությունը կաթվածահար է եղել: Նշված փողոցի հարևանությամբ բնակվող բազմաբնակարանային շենքերի բնակիչները հերթական անգամ փակել են ճանապարհը ու պահանջում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանը, ով խոստացել էր, որ այս տարվա ապրիլին նշված հատվածում արհեստական անհարթությունից հետո տեղադրվելու է լուսակիր, սակայն նրանք իրենց խոտումը չեն կատարել, ինչը պատճառ է, որ վրաերթերը նշված հատվածում չեն պակասում, գրում է Shamshyan com֊ը:
«Բազմաթիվ անգամ դիմել ենք. Է՛լ գրավոր, է՛լ բանավոր, է՛լ նշված վայրում հանդիպման ժամանակ, ու վերջին հանդիպումներից մեկի ժամանակ խոստացան, որ լուսակիրը դրվելու է, բայց այդ խոսքերը դարձան ոչ իրականություն:
Մենք շատ բան չենք ուզում՝ լուսակիր: Եվ այդ լուսակիրի շնորհիվ բազմաթիվ կյանքեր կփրկվեն: Հիմա ի՞նչ, մարդու կյանքն է թանկ, թե՞ լուսակիրը»:
Այս պահին բնակիչների հետ բանակցություններ են վարում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանը և Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Դավիթ Ավագյանը, սակայն բնակիչներն ասում են, որ էլ հավատ չկա, մինչև իրեց խոստացված լուսակիները չդնեն, խնդիրը չի լուծվի: Երթևեկությունը նշված վայրում այս պահին դադարեցված է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
308
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
404
Շղթայական պաշտոնանկություններ. լեզու չեն գտնում Մարությանի հետ.«Ժամանակ»
Gohar Vardanyan
1 րոպե
717
Ավելին Քաղաքականություն բաժնից
Հյուսիսային Կորեայի առաջնորդը դստեր հետ տանկով շրջել է
1 րոպե
126
Ճապոնիան 73 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայում
1 րոպե
84
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
167
ԱՄՆ-ն հաստատել է Թրամփի պատկերով մետաղադրամի դիզայնը
1 րոպե
90